Լուիզա Ներսիսյանի հերթական գայթակղիչ լուսանկարը՝ Կրետեից

12:24   17 հունիսի, 2018

Լուիզա Ներսիսյանի միկրոբլոգի հրապարակումներից հայտնի է դարձել, որ դերասանուհին իր դստեր՝ Լիլիթի հետ մեկնել է Հունաստան՝ հանգստի: Անգամ հանգստի ժամանակ Լուիզա Ներսիսյանը իր հետեւորդներին չի թողնում, որպեսզի ձանձրանան եւ հմայիչ լուսանկարներ է հրապարակում: Կամերային թատրոնի դերասանուհին այսօր կրկին շարունակել է այդ ավանդույթը եւ Instagram-ի իր էջում նոր գայթակղիչ լուսանկար է տեղադրել: Իր հրապարակած լուսանկարում դերասանուհին կրկին անգամ պարծեցել է իր սլացիկ ոտքերով:

Հրապարակմանը կից դերասանուհին նշել է իր գտնվելու վայրը: Դա արդեն հայտնի էր՝ Կրետե կղզի:

Ավելի վաղ, դերասանուհի Լուիզա Ներսիսյանն Instagram-ի իր էջում հմայիչ լուսանկար էր հրապարակել, որտեղ հանդես էր եկել սպիտակ կարճ զգեստով, որով ցույց էր տվել իր սլացիկ ոտքերը:

 

 



© NEWS.am STYLE