Ալինա Մարտիրոսյանի ու նրա ամուսնու ջերմ գրկախառնված լուսանկարը

13:23   17 հունիսի, 2018

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը բավականին ակտիվ է սոցցանցերում:  Նա իր հետեւորդ-երկրպագուների հետ հիմնականում կիսվում է իր եւ ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի լուսանկարներով, գեղեցիկ սելֆիներով: 
Այս անգամ դերասանուհին Instagram-ի իր էջում հրապարակել է իր եւ ամուսնու ջերմ ու սիրառատ լուսանկարը: Լուսանկարում նրանք գրկախառնված ժպտում են: Վերջինս ոչ մի գրությամբ չի մեկնաբանել լուսանկարը, պարզապես օգտագործել է հեշթեգներ, ինչպես հաճախ է անում: 

Օրերս տեղի է ունեցել Ալինա Մարտիրոսյանի ամուսնու՝ Կարեն Արայանի՝ «Վերածնունդ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Այս լուսանկարն էլ արված է հենց ցուցասրահից:

Ավելի վաղ, դերասանուհին կրկին շատ ջերմ լուսանկարով էր կիսվել, կրկին ամուսնու հետ: Սակայն, զույգը գտնվում էր բնության գրկում: Սակայն, այդ հրապարակումը եւս մեկնաբանված չէր:

 



© NEWS.am STYLE