Փերիս Հիլթոնը զարդարել է Միլանի նորաձեւության շաբաթը

15:35   17 հունիսի, 2018

Սկանդալային Փերիս Հիլթոնը, ով միշտ եղել է նորաձեւության կիզակետում, իր ներկայությամբ զարդարել է գերմանացի դիզայներ Ֆիլիպ Փլեյնի սպորտային ցուցադրությանը, որը տեղի ունեցավ Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում:



Փերիսը ներկայացավ սեւ,սպիտակ եւ կապույտ գույների համադրությամբ հագուստով եւ բոլորի ուշադրությունը միանգամից հրավիրեց իր վրա: Իր կերպարը նա լրացրեց կաշվե ձեռնոցներով եւ չոկերով:
Շիկահեր գեղեցկուհու վարսերը ալիքաձեւ տեսք ունեին, իսկ աչքերը եզրագծված էին սեւ ստվերաներկով:



Հիշեցնենք, որ վերջերս 37-ամյա ամերիկացի դերասանուհի, երգչուհի, մոդել եւ դիզայներ Փերիս Հիլթոնը, ում Instagram-ում հետեւում է ավելի քան 8 մլն. օգտատեր, ներկայացել էր  ամառային կերպարով,կարծես նախանշելով սեզոնի բացումը:  Աշխարհահռչակ աստղի հագին իր իսկ բրենդին պատկանող ոսկեգույն լողազգեստ էր: 



Դերասանուհին լուսանկարին կից մեկնաբանություն էր թողել, գրելով. «Պատրաստ եմ ամառվան իմ ոսկեգույն, սեքսուալ լողազգեստով»:






                                                                                                                    Աղբյուր ՝ Daily Mail
                                                                            Լուսանկարները՝ Shutterstock եւ GettyImages 



© NEWS.am STYLE