«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի առանց դիմահարդարման լուսանկարը

16:07   17 հունիսի, 2018

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանն Instagram-ի իր  էջում նոր լուսանկարներ է հրապարակել Սեւանից: Իր միկրոբլոգում տեղադրած լուսանկարներում գեղեցկուհին ներկայացել է առանց դիմահարդարման, որտեղ վայելում է ամառային ջերմ արեւը: Լուսանկարը, սակայն, նա որեւէ կերպ չի մեկնաբանել:

Նշենք, որ «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանն ավելի վաղ իր  միկրոբլոգում հրապարակել էր նուրբ լուսանկար: Գեղեցկուհին լուսանկարում, կարելի է ասել, երազկոտ տեսք ուներ եւ, ինչպես երեւում էր, կրկին դիմահարդարված չէր:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին լրացավ Լիլիի 18-ամյակը: 

Լիլին իր ծննդյան խնջույքի լուսանկարները տրամադրել էր NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ պատմել, թե ինչպես է անցկացրել իր օրն ու ինչ անակնկալներ է ստացել:



© NEWS.am STYLE