Վաչե Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը վերհիշել են մանկությունը (ֆոտո)

16:32   17 հունիսի, 2018

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը  իր Instagram-ի էջում բավականին ակտիվ է, հաճախ զվարճալի նկարներ է հրապարակում ու դրանցով ուրախացնում իր հետեւորդ-երկրպագուներին: Այս անգամ նա լուսանկար է հրապարակել story բաժնում: Հիշեցնենք, որ այնդեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ:



Լուսանկարում Վաչեն դերասանուհի Աննա Գրիգորյանի հետ է: Նրանք, կարծես թե, վերհիշել են մանկությունը:  Աննայի ու Վաչեի ձեռքին քաղցր բամբակ կա, որը, թերեւս, մեր մանկության խորհրդանիշն է: Նրանց բավականին ուրախ տեսք ունեն: Աննա Գրիգորյանը եւ Վաչե Թովմասյանը նկարահանվում են «Ոսկե դպրոցում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննա Գրիգորյանը Instagram-ի իր էջում, story բաժնում հրապարակել էր տեսանյութ, որում դերասանուհին ներկայացել էր «խենթ»  ու անսովոր  սանրվածքով: Տեսանյութի մեջ նա նաեւ մեկնաբանել էր իր նոր իմիջային փոփոխությունը: Դերասանուհին շեշտել էր. «Սրանք իմ երազած մազերն են»: 




© NEWS.am STYLE