«Մարդ չգիտի ֆուտբոլ նայի, Կառավարության ու ԱԺ նիստերին հետեւի, թե ԱԱԾ նայի». Անդրանիկ Հարությունյանը չի կողմնորոշվում

18:03   17 հունիսի, 2018

Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանն (Անդո) Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել: Դերասանն իր տեղադրած կարճ տեսանյութում խոսում է արդի թեմաների մասին՝ ասելով. «Մարդ չգիտի ֆուտբոլ նայի, Կառավարության նիստերը նայի, Ազգային Ժողովի նիստերը նայի, արա թե ԱԱԾ նայի: Մեկը մեկից ընտիր ա, լուրջ եմ ասում գժություն ա, բայց ինչ թվում է ԱԱԾ-ի գործողություններն ավելի լավն են ու հետաքրքիր»:

A post shared by Ando Actor TV THEATRE (@ando_harutyunyan) on

Հիշեցնենք, որ օրեր առաջ Անդրանիկ Հարությունյանն արյունոտ դեմքով լուսանկար էր տեղադրել իր միկրոբլոգում:

Առաջին հայացքից սարսափեցնող լուսանկարի մեկնաբանությունից միայն պարզ էր դառնում, որ դերասանը վիրահատել է քիթը: Անդոն հրապարակմանը կից գրել էր. «Շնորհակալ եմ բոլորիցդ, արդեն ապաքինվում եմ, քիթս էին ուզում վիրահատել, ես չէի ուզում, ստիպեցին»:



© NEWS.am STYLE