Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել ամուսնուն

19:45   17 հունիսի, 2018

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հաճախ է իր ընտանեկան ջերմ լուսանկարներով կիսվում իր օգտատերերի հետ: Սկանդալային աստղի ընտանիքը միշտ ուշադրության կենտրոնում է եւ լայն քննարկումների առիթ է դառնում:



Այսօր ԱՄՆ-ում տոնում եմ «Հայրերի օրը» (ԱՄՆ-ում հունիսի երրորդ կիրակին ավանդաբար նշում են Հայրերի օրը): Այս անգամ Քիմ Քարդաշյանը Instagram-ում հրապարակել է դստեր՝ Նորթի եւ Քանյե Ուեսթի լուսանկարը: Հայուհին նաեւ հրապարակմանը կից գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել ամուսնուն: Նա գրել է . « Որախ Հայրերի օր, սիրելիս: Շնորհակալ եմ, որ մեր երեխաների համար այդքան լավ հայրիկ ես»: Հեռուստաաստղը իր գրառմամբ նաեւ ողջունել է աշխարհի բոլոր հրաշալի հայրիկներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանը տոնի առթիվ ցույց էր տվել արխիվային լուսանկար իր հայրիկի՝ Ռոբերտ Քարդաշյանի հետ:  Քիմը մակագրել է լուսանկարն այսպես. «Տոնդ շնորհավոր, աշխարհի ամենալավ հայր: Ես շատ եմ քեզ կարոտում, հայրիկ»:



© NEWS.am STYLE