Մկրտիչ Արզումանյանը քրոջ հետ՝ մանկության տարիներին

20:15   17 հունիսի, 2018

Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանն (Մկո) Instagram-ի իր էջում ավելի հաճախ հանդես է գալիս հումորային կերպարներով, հրապարակում է զվարճալի լուսանկարներ:

Սակայն այս անգամ դերասանը ցույց է տվել իր եւ քույրիկի մանկության տարիների լուսանկարը: Մկոն մեկնաբանել է լուսանկարը՝ կից գրելով հետեւյալը. «Ես ու Քույրիկս: 1981 թ., Լենինական, ֆոտո «Սիլուետ»»:



Հիշեցնենք, որ ավելի վաղ հումորսիտը, հավատարիմ մնալով իր ոճին, հումորային լուսանկար էր հրապարակել, որտեղ բանտարկյալի հագուստով էր: Իր միկրոբլոգում տեղադրած զվարճալի լուսանկարին կից նա կատարել էր ոչ պակաս հումորային գրառում: Մկոն գրել էր. «Ինձի էլ էն ամենավերջում բաց կթողեք չէ՞ ապէ ջան...»: Հիշեցնենք, որ նշված խոսքերը «Կարգին հաղորդում»-ի սիրված մանրապատումներից մեկից են վերցված:




© NEWS.am STYLE