Ամալ Քլունին ներկայացել է իր ողջ շքեղությամբ

20:47   17 հունիսի, 2018

Ամալ Քլունին մասնակցեց բրիտանական WAAAUB-ի (Բեյրութի ամերիկյան համալսարանի շրջանավարտների ասոցիացիա) գալա ընթրիքի : Հիշեցնենք, որ ինքը՝ Ամալը, ծնվել է Բեյրութում եւ այս միջացառումը, հավանաբար, յուրահատուկ նշանակություն ունի իր համար:



Զարմանալի չէ, որ աշխարհի ամենագրավիչ տղամարդկանցից մեկը՝ Ջորջ Քլունին, երկար փնտրտուքներից հետո հենց նրան է ընտրել որպես իր կյանքի ուղեկից: Ամալ Քլունին իրական էլեգանտության մարմնացում է՝ իր գինեգույն թավշյա զգեստով:



Իրավաբան, ակտիվիստ եւ պարզապես շքեղ Քլունին, թերեւս, գինեգույնի սիրահար է, քանի որ նրան հաճախ կարելի է տեսնել առանձնակի շքեղություն հաղորդող այդ գույնի հանդերձանքներով: Նա այս անգամ եւս զերծ է մնացել ավելորդ աքսեսուարներից՝ ընտրելով շքեղ, բայց միեւնույն ժամանակ նուրբ ադամանդե ականջօղեր:



                                                                                                           Աղբյուրը՝ Popsugar
                                                                                          Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE