Նազենի Հովհաննիսյանի ալ կարմիր կերպարը (ֆոտո)

21:45   17 հունիսի, 2018

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր Instagram-ի միկրոբլոգում հետեւորդների հետ կիսվել է շքեղ լուսանկարների շարքով, որոնցում դերասանուհի-հաղորդավարուհին ներկայացել է կարմիր հանդերձանքով:



Ինչպես հայտնի է դառնում Նազենի Հովհաննիսյանի Instagram-ի story բաժնից, նա վարել է «Հորտուս մուզիկուս» երաժշտախմբի համերգը: Դերասանուհին նաեւ մակագրել է իր հրապարակումները:



Նա լուսանկարներին կից գրել է. «Դա պարզ է, դու միշտ ուրիշ ես կարմիրի մեջ»:  Պետք է շեշտել, որ հաղոդավարուհուն, իսկապես, շատ է սազում կարմիրը:



Համերգին, որը տեղի է ունեցել «Զվարթնոց տաճար» համալիրում, ներկա է գտնվել նաեւ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նա երեւում է Նազենի Հովհաննիսյանի հրապարակած լուսանկարներից մեկում:



© NEWS.am STYLE