Գարիկ Մարտիրոսյանը՝ բրազիլական երաժշտության աստղի հետ Բրազիլիա- Շվեյցարիա հանդիպմանը

11:05   18 հունիսի, 2018

Ռուսաստանում անցնում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ու երեկ աշխարհի ներկայիս չեմպիոն Գերմանիայի հավաքականի դեմ մեքսիկացիների շքեղ հաղթանակից հետո կայացավ նաև Բրազիլիա-Շվեյցարիա հանդիպումը, որն ավարտվեց ոչ ոքիով, ու հենց այդ հանդիպմանն էր ներկա Գարիկ Մարտիրոսյանը, որն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար բրազիլական երաժշտության աստղի հետ։

«Ժիլբերտու  Ժիլն ու ես։ Բրազիլիա -Շվեյցարիա»,- մակագրել է լուսանկարը Գարիկը։

Ժիլբերտու Ժիլը բրազիլացի երգահան-կատարող է, «Գրեմմիի» մրցանակակիր, Musica Popular Brasileira-ի ու էթնիկ երաժշտության աշխարհահռչակ վարպետներից մեկը։ «Խաղաղության արտիստ» պատվավոր կոչման դափնեկիր։

 



© NEWS.am STYLE