10 միլիոն դիտում մի օրում՝ Բեյոնսեի նոր տեսահոլովակը ռեկորդներ է սահմանում YouTube –ում

11:33   18 հունիսի, 2018

Հանգստյան օրերին Լոնդոնում Բեյոնսեն ու Ջեյ Զին իրենց համերգի ժամանակ (երգչուհին հիմա համերգային շրջագայություն է տալիս իր On the Run 2 համերգային ծրագրի շրջանակում) հայտարարել են, որ թողարկում են նոր ալբոմ՝ Everything Is Love անվանումով։ Հետագայում 36-ամյա երգչուհին անոնսել է իր ալբոմը՝ Instagram-ում հրապարակել տեսահոլովակ։ Ալբոմում ինը երգ է ընդգրկվել։ Ձայնասկավառակը թողարկվել է Ջեյ Զիի Tidal սթրիմինգային սերվիսում։

Հետո Beyoncé-ի YouTube ալիքով հրապարակվել է  Apeshit երգի տեսահոլովակը, որն այս պահի դրությամբ հավաքել է 10 մլն դիտում ու երկրորդ համարն է զբաղեցնում թրենդներում՝ զիջելով Բրազիլիա- Շվեյցարիա հանդիպմանը։



© NEWS.am STYLE