Ժաննա Ֆրիսկեի սիրեկանը պատմել է որդու մասին

13:36   18 հունիսի, 2018

Ոմն Պյոտր Նիկիտին մեծ հարցազրույց է տվել ռուսական НТВ ալիքով ու պատմել Ժաննա Ֆրիսկեի հետ հարաբերությունների մասին։ Պյոտրը պարող է, որը ծանոթացել է հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի հետ «Лето»  տեսահոլովակի նկարահանումների ժամանակ ավելի քան 10 տարի առաջ, որից հետո էլ հենց սկսվել են նրանց հարաբերությունները։

Նրա խոսքով՝ եղել է ժամանակ, երբ Ժաննան սկսել է ապաքինվել։ Երգչուհու կոլեկտիվն արդեն սկսել էր փորձել նոր երգի բեմադրությունը, որը նրա խոսքով, նվիրված էր իրեն՝ Պյոտրին։ Ենթադրվում էր, որ Ֆրիսկեն էլ շուտով պետք է միանար կոլեկտիվին։ Բայց նման բան տեղի չի ունեցել՝ նրա վիճակը նորից վատացել է ու նա մահացել է։

Սիրային հարաբերությունները զարգանում էին կոնսպիրացիայի բոլոր կանոններով։ Նրանք շարունակել են միասին աշխատել, կողմնակի մարդկանց մոտ միմյանց դիմելով անուն հայրանունով, բայց երազելով ընդհանուր ապագայի մասին։

Հետագայում նրանք միասին հանգստացել են կղզիներում, իսկ Մոկսվայում հանդիպել են էլիտար քոթեջային ավանում։ Երգչուհին տուն էր վարձել Դմիտրի Շեպելևի ու իր  համատեղ տնից մի քանի քայլ հեռավորության վրա։

Պարողի խոսքով՝ ինքը զարմացել էր, իմանալով որ Ժաննան հղի է Պլատոնով։

Նիկիտինը հավաստիացնում է, որ Ժաննան շատ էր ուզում երեխա ունենալ, բայց նրա  որդու հայրը ինքը չէ։   Երեխայի իսկական հոր անունը նա հրաժարվում է հայտնել։ Ըստ պաշտոնական վարկածի՝ Պլատոնի հայրը հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևն է։

Պյոտրի խոսքով, երգչուհին միշտ իրեն ասում էր, որ երեխա է ուզում։ Նիկիտինը արդեն Ֆրիսկեին առաջարկություն էր արել ու վերջինն էլ համաձայնել էր ամուսնանալ նրա հետ, բայց տղամարդն ամեն ինչ փչացրել էր իր խանդով, Ժաննային վերջնագիր ներկայացնելով՝ կամ ընտանիքը, կամ կարիերան։



© NEWS.am STYLE