Քլոե Քարդաշյանը երեխայի հետ միասին փախել է իր բոյֆրենդից․ աստղը վերադարձել է տուն՝ Լոս Անջելես

12:33   18 հունիսի, 2018

Քլոե Քարդաշյանը երեխայի հետ միասին փախել է իր բոյֆրենդից․ աստղը վերադարձել է տուն՝ Լոս Անջելես:

Քլոե Քարդաշյանը ապրիլին լույս աշխարհ է բերել դուստր, որի հայրը «Քլիվլենդի» բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնն է։ Ամեն ինչ լավ կլիներ, սակայն երեխայի ծնվելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ մարզիկը հաջողացրել է դավաճանել Քլոեին միանգամից երեք տարբեր աղջիկների հետ։

Բռնկվել էր մեծ սկանդալ, Քարդաշյան- Ջեներ գերդաստանը Քլոեին հորդորում էր տուն վերադառնալ՝ Լոս Անջելես (Քլոեն Քլիվլենդում էր ծննդաբերել), բայց հայուհին որոշել էր վերականգնել հարաբերությունները ու Թրիստանին երկրորդ հնարավորություն տալ՝ շարունակելով ապրել նրա տանը։

TMZ-ը հայտնում է, որ Քլոեն այնուամենայնիվ լքել է Թրիստանին ու վերադարձել տուն՝ Լոս Անջելես իր դստեր հետ միասին՝ ի ուրախություն Քարդաշյան- Ջեներ հսկայական ընտանիքի։

Ընտանիքի անդամները սոցցանցերում հրապարակել են մի քանի լուսանկար ու տեսագրություն։ Թրիստանից ոչ մի նորություն առայժմ չկա։  



© NEWS.am STYLE