Ջասթին Բիբերին ու Հեյլի Բոլդուինին «բռնացրել» են համբուրվելիս

14:13   18 հունիսի, 2018

Հայտնի երգիչ  ու մոդել, այն էլ ոչ թե պարզապես մոդել, այլ «2017-ի ամենաազդեցիկ մոդելը» ՝ ըստ Maxim ամսագրի։ Խոսքը Ջասթին Բիբերի ու Հեյլի Բոլդուինի մասին է։

Այս զույգը հաճախ է միասին ժամանակ անցկացնում, նույնիսկ խոսում էին, որ նրանց միջև սիրային հարաբերություններ են սկսվել, բայց ոչ կանադացի երգիչը, ոչ էլ աղջիկը չեն հաստատել դա։

Եւ ահա TMZ պապարացիները «բռնացրել են» Բիբերին ու Հեյլիին Բրուքլինյան կամրջի վրա։

Զույգը ոգևորված համբուրվում էր։ Եվ Սելենա Գոմեսի հետ Ջասթինի սիրային կապն էլ  կարծես վաղուց անցյալում է մնացել և երգիչը ամենևին  մտադիր չէ դիմանալ Գոմեսի բարդ խառնվածքին, երբ նրա կողքին նման գեղեցկուհի է։



© NEWS.am STYLE