«Ես սիրային հարաբերություններ եմ ունեցել ֆուտբոլիստների հետ, ես շատ եմ սիրում գեղեցիկ, ուժեղ տղամարդկանց»․ Անաստասիա Վոլոչկովա

16:16   18 հունիսի, 2018

Ռուս բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան նորից հայտնվել է ուշադրության կենտրոնում։ «Դնի» պորտալը գրում է, որ քանի որ Ռուսաստանում հիմա լիահուն շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ապա պարուհին որոշել է հիշել ֆուտբոլիստների հետ իր սիրային հարաբերությունները։

«Ես սիրային հարաբերություններ եմ ունեցել ֆուտբոլիստների հետ,- ասել է Նաստյան՝ ցույց տալով իր կապը մեծ սպորտի աշխարհին,-Ես պարզապես շատ եմ սիրում գեղեցիկ, ուժեղ տղամարդկանց; Իսկ նրանք՝ ինձ»։

Ճիշտ է, այսօր պարուհին ժամանակավորապես մենակ է, քանի որ չափից զբաղված է իր աշխատանքով։

Ավելի վաղ Անաստասիա Վոլոչկովան նշել է.

«Իմ հայացքը միշտ միայն առաջ է ուղղված ու ձգտումներս միայն հաղթանակներին ու նոր նպատակներին են ուղղված։ Իսկ երբ հանգստանում եմ, ես սիրում եմ նայել ծովին։

Իմ կյանքում կան բազմաթիվ ինձ սիրող ու հարգող մարդիկ, նախեւառաջ իմ ուժեղ հատկանիշների համար։ Ու ես նրանց բոլորին շնորհակալ եմ մարդկային աջակցության ու ջերմության համար։

Եթե կեղտը թափվում է իմ ետեւից, նշանակում է, որ ես առջեւում եմ։ Ու նաեւ․․․ Այդ բոլոր մաղձոտ հերհյուրանքները միայն իմ հետույքն է լսում։

Իսկ ես լսում եմ ալիքների ձայնը։ Բոլորիդ լավ ամառ, ծով, արեւ ու շքեղ հանգստավայրեր եմ մաղթում»,- գրել է Վոլոչկովան։



© NEWS.am STYLE