Բրեդ Փիթը նոր դատավճռից հետո սկսել է ավելի հաճախ հանդիպել երեխաների հետ

16:37   18 հունիսի, 2018

Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի ամուսնալուծությունն արդեն երկրորդ տարին է շարունակվում։ Էնջին ու Փիթը ոչ մի ֆինանսական պահանջ չունեն միմյանց նկատմամբ, նրանց տարաձայնությունները երեխաների խնամակալության խնդրի շուրջ  են։ Վերջերս Լոս Անջելեսի դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է Փիթին թույլատրել ավելի հաճախ հանդիպել երեխաների հետ ու նրանց հետ չհեռանալ ԱՄՆ-ից առանց հոր թույլտվության։

Էնջին հիմա Լոնդոնում նկարահանվում է «Մալեֆիսենթա» ֆիլմի երկրորդ մասում։  Բրեդը երեխաներին թույլ է տվել մեկնել ԱՄՆ-ից, բայց ինքն էլ է Անգլիայի մայրաքաղաք ժամանել՝ նրանց հետ հանդիպելու համար։

Ի դեպ, Էնջին, որպես ՄԱԿ բարի կամքի դեսպան, այցելել է Իրաքում փախստականների ճամբարներից մեկը, որը այդպես է նկարագրել «Սա ամենաաղքատ ու ամենասարսափելի ճամբարն է, որը ես երբևէ տեսել եմ»։  

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid, WireImage 



© NEWS.am STYLE