Պոլինա Գագարինան թողարկել է նոր տեսահոլովակ

17:41   18 հունիսի, 2018

Պոլինա Գագարինան իր Polina Gagarina YouTube ալիքով հրապարակել է նոր տեսահոլովակ «Выше головы» երգի համար։

«Կարծում եմ՝  բոլորն էլ վերապրել են աղետալի սեր, ու շատերը այս պատմության մեջ իրենցը կտեսնեն։ Երբ ամեն անգամ դու հետաձգում ես միակ հնարավոր որոշումը, փորձելով գտնել այլ տարբերակներ․․․ Երբ առանց նրա անհնար է, բայց նրա հետ էլ է անհնար, երբ սերը սահմանակից է խենթությանը, ու քեզ համար հարազատ ու մտերիմ մարդը հանկարծ օտար է դառնում,  երբ անցնում է անդառնալիության կետը ու այլևս հնարավոր չէ վերադարձը։

Դա նաև իմ պատմությունն է, որը պատահել է վաղուց, բայց ես այն լավ հիշում եմ, քանի որ որոշ հատվածներ մնում են մեր հիշողության մեջ մեկընդմիշտ։ Բայցևայնպես, նույնիսկ ամենահուսահատ պահերին,   հուսահատվում ես  անելանելիությունից ու անօգնականությունից, ես կարող եմ ասել, որ հավատում եմ սիրուն»,- պատմել է Գագարինան տեսահոլովակի մասին։





© NEWS.am STYLE