«Մենք, աղջիկներս, կարող ենք մեր խնդիրները լուծել մեկ շիշ գինու միջոցով»․ VARDA

18:15   18 հունիսի, 2018

VARDA-ն որոշել է իր բաժանորդներին ու երկրպագուներին բավականություն պատճառել՝ իր Instagram-ում հրապարակելով շատ կրքոտ լուսանկար։

«Անձամբ ես ամբողջ կյանքում չեմ հանդիպել բացարձակ առողջ մարդկանց, մենք բոլորս մի քիչ «հիվանդ» ենք, պետք է պարզապես գիտակցենք դա։ Իմ հետաքրքիր դիտարկումներից ևս մեկը՝ «ամենաանառողջը» հաճախ նրանք են, ովքեր կանոնավոր կերպով հոգեբանի մոտ են հաճախում։

Չգիտեմ, թե ինչպես են անձնական խնդիրները լուծում տղամարդիկ, բայց մենք՝ աղջիկներս, կարողանում ենք մեր խնդիրները լուծել մեկ շիշ գինու օգնությամբ, դե իհարկե երբեմն մեկ շիշ գինին բավական չէ, բնականաբար, ամեն ինչ կախված է խնդրի ծավալներից ։ Կանայք շատ խոսելու կարիք ունեն,  ու երբ նրանք արտահայտում են իրենց մտքերը ու հույզերը, հաճախ պարզվում է, որ խնդիրն այնքան էլ մեծ խնդիր չէ, այլ ընդամենը ընկերուհիների հետ հանդիպելու առիթ»,- գրել է պարուհին։



© NEWS.am STYLE