Ալինա Մարտիրոսյանը «կարմիր բերետավորի» հետ

18:45   18 հունիսի, 2018

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը բավականին ակտիվ է սոցցանցերում: Նա իր Instagram-ի հետեւորդ-երկրպագուների հետ հիմնականում կիսվում է իր եւ ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ արված լուսանկարներով, գեղեցիկ սելֆիներով: 



Այս անգամ, սակայն, դերասանուհին Instagram-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել  սրճարանից, որտեղ ինքը դերասանուհի Զառա Սահակյանի հետ է, ով հայտնի է իր կերտած հումորային կերպարներով:
Ալինա Մարտիրոսյանը մեկնաբանել է լուսանկարը՝ կից թողնելով հետեւյալ գրությունը. «Ես ու կարմիր բերետավորը»:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալինան իր էջում հրապարակել էր իր եւ ամուսնու ջերմ ու սիրառատ լուսանկարը: Լուսանկարում նրանք գրկախառնված ժպտում էին: Վերջինս ոչ մի գրությամբ չի մեկնաբանել լուսանկարը, պարզապես օգտագործել է հեշթեգներ, ինչպես հաճախ է անում: 



© NEWS.am STYLE