Էվա Խաչատրյանի նոր հրապուրիչ սելֆիները

19:15   18 հունիսի, 2018

Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր միկրոբլոգում: Նա հրապարակում է ֆոտոշարքեր, կարճ տեսանյութեր, սելֆիներ եւ այլն:



Այս անգամ դերասանուհին իր հետեւորդ-երկրպագուներին ուրախացրել է նոր հրապուրիչ սելֆիներով: Լուսանկարներում Էվան կարմիր շրթներկով է, որը համադրել է կարմիր բլուզի հետ, իսկ վարսերը գանգուր են, ինչպես հաճախ կարելի է տեսնել դերասանուհուն:



Էվան կրում է վերջին ժամանակաշրջանում բավականին ակտուալ եւ նորաոճ համարվող նեղ արեւային ակնոց, որը կարծես շրջապտույտով ետ է վերադարձել ժամանակակից նորաձեւություն:



Դերասանուհին չի մեկնաբանել իր լուսանկարները: Միայն կից գրառմամբ տեղյակ է պահել իր միկրոբլոգին բաժանորդագրված օգտատերերին, որ շուտով սպասվում է նոր ֆոտոշարք:



© NEWS.am STYLE