Նիկոլ Քիդմանի դուստրերը ամաչում են աստղային մայրիկից

19:55   18 հունիսի, 2018

Հոլիվուդյան դերասանուհի եւ պարզապես գեղեցկուհի 50-ամյա Նիկոլ Քիդմանը անկեղծորեն խոստովանել է, որ դուստրերը ամաչում են իրենից: Ինչպես հայտնում է Grazia Magazine-ը ՝դերասանուհին հարցազրույցներից մեկում պատմել է , որ իր կրտսերը դուստրը հրաժարվել է զբոսանքից՝ պատճառաբանելով, որ մայրը խնամված տեսք չունի:



Նա պահանջել է մորից հարդարել վարսերը եւ շպարվել:
Դերասանուհու երեխաները շուտով դեռահասության փուլ կմտնեն, իսկ տարինեը, ցավոք, կանգ չեն առնում դերասանուհու համար:



Չնայած նմանօրինակ տհաճ իրողություններին, Նիկոլ Քիդմանը բազմիցս շեշտել է, որ հենց ընտանիքն է իրեն էներգիա եւ ուժ հաղորդում:
Թերեւս, դուստրերի պահվածքը նաեւ մոտիվացնում է 50-ամյա գեղեցկուհուն միշտ լինել հմայիչ եւ խնամված:

Հիշեցնենք, որ Նիկոլ Քիդմանը, ով ամուսնացած է Քիթ Ուրբանի հետ,  երկու դուստր ունի ՝ 7-ամյա Ֆեյթը եւ 9-ամյա Սենդին: Դերասանուհին նաեւ ունի 2  հասուն երեխաներ, որոնց որդեգրել էր Թոմ Քրուզի հետ ամուսնության ընթացքում:



                                                                                                 Լուսանկարները ՝ Zimbio





© NEWS.am STYLE