Քենդալ Ջենների  «street style» լուքը

20:35   18 հունիսի, 2018

Աշխարհի ամենապահանջված մոդելներից մեկին՝ Քենդալ Ջեներին Միլանի նորաձեւության շաբաթից հետո տեսել են հարազատ Լոս Անջելեսում: Նա, ինչպես եւ թելադրում է համաշխարհային նորաձեւությունը այս ամռանը, համադրել է սպորտային եւ դասական ոճերը:



Քենդալը ընտրել է կարճ կիսատաբատ, որը ընդգծել է նրա սլացիկ ոտքերն ու հասակը: Վերնաշապիկը հակադրվում է սպորտային կոշիկներին, իսկ դա, ինչպես գիտենք, հատուկ է Քարդաշյան գերդաստանի գրեթե բոլոր գեղեցկուհիներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 22-ամյա մոդելը եւ Բելլա Հադիդը զարդարեցին պոդյումը իրենց ներկայությամբ  «Versace»-ի շոուի ժամանակ՝ Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում: Քենդալը ներկայացել էր վառ, գրաֆիկական պրինտով զարդարված հագուստով: Թեեւ գրաֆիկական մեծ պատկերները հաճախ սլացիկություն չեն հաղորդում կազմվածքին, բայց այս դեպքն այլ է, քանի որ Քենդալի զգեստի երկարությունը հավասարակշռում է լուքը: 




                                                                                                              Աղբյուրը՝ Daily Mail
                                                                                             Լուսանկարները՝ Splashnews, Ap



© NEWS.am STYLE