Սարգիս Գրիգորյանի սիրառատ հրապարակումը (ֆոտո)

21:40   18 հունիսի, 2018

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում հաճախ է ցույց տալիս իր համերաշխ ու սիրառատ ընտանիքը: Դերասանի ընտանիքը սիրո եւ համերաշխության օրինակ է շատ օգտատերերի համար: Այս անգամ Սարգիսը իր կնոջ՝ Մանոյի եւ դստեր՝ Յանայի լուսանկարն է հրապարակել:



Դերասանը, ինչպես միշտ, բավականին ջերմ մեկնաբանություն է թողել հրապարակմանը կից: Նա գրել է. «Իմ աշխարհներ»: Երբեմն Սարգիսը, չնայած օգտատերերի բազմաթիվ մեկնաբանություններին, պատասխանում է դրանցից որոշներին: Դերասանի դուստրը՝ Յանան, նույնպես Instagram-յան միկրոբլոգ ունի, որտեղ տեղադրել է նույն լուսանկարը  եւ նույնպես թողել մեկնաբանություն: Նա գրել է մայրիկի մասին. «Իմ սիրուն մամա»:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում, story բաժնում  տեսանյութ էր հրապարակել, որում ցույց էր տվել, թե ինչ զարմանալի անակնկալ էր մատուցել իրեն կինը: Դերասանը բացատրում էր, որ հունիսի 14-ին լրանում է իր եւ կնոջ՝ Մանո Գրիգորյանի ամուսնության 10-ամյակը եւ իր համար իսկական շոկ էր Մանոյի՝ հարսի զգեստով եկեղեցի գալը:





© NEWS.am STYLE