Քիմ Քարդաշյանը տեսանյութում ցույց է տվել իր մարզումը

22:15   18 հունիսի, 2018

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր Instagram-ի էջում, story բաժնում, որտեղ ինֆորմացիան չի պահպանվում 24 ժամից ավելի, հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է ինքը մարզվում: Հայուհին մակագրել է տեսանյութը, որից պարզ է դառնում, որ նա մարզվում է եղբոր ավտոտնակում:



Ինչպես երեւում է տեսանյութում,  հեռուստաաստղը չի խուսափում ծանր քաշեր բարձրացնելուց: Քիմը հարցազրույցներից մեկում նշել էր, որ մարզվում է օրը 2 անգամ եւ ընդհանրապես չի տրտնջում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Հայրերի օրվա կապակցությամբ Քիմ Քարդաշյանը Instagram-ում հրապարակել էր դստեր՝ Նորթի եւ Քանյե Ուեսթի լուսանկարը: Հայուհին նաեւ հրապարակմանը կից գրառում էր կատարել, որում շնորհակալություն էր հայտնել ամուսնուն: Նա գրել էր . « Որախ Հայրերի օր, սիրելիս: Շնորհակալ եմ, որ մեր երեխաների համար այդքան լավ հայրիկ ես»: Հեռուստաաստղը իր գրառմամբ նաեւ ողջունել էր աշխարհի բոլոր հրաշալի հայրիկներին:





© NEWS.am STYLE