Մերի Հակոբյանի հրապուրիչ տեսանյութը հանգստից

22:47   18 հունիսի, 2018

Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում օգտատերերի հետ հաճախ կիսվում է տեսանյութերով, լուսանկարներով ու սելֆիներով; Այս անգամ նա իր 90 հազարից ավելի հետեւորդներին ներկայացրել է տեսանյութ, որում ցույց է տալիս իր հանգիստը Ֆրանսիայում, Միջերկրական ծովի ափին գտնվող Կանն քաղաքում:



Դերասանուհին տեսանյութում թեթեւ, ծաղկավոր զգեստով է: Պետք է նշել, որ Մերին բավականին թարմ ու թեթեւ տեսք ունի: Նա հրապարակմանը կից որևէ մեկնաբանություն չի թողել, միայն հեշթեգներով է արտահայտել իր զգացողությունները: Մերին օգտագործել է «վայելել ամեն պահը», «շնորհակալ եմ Աստծուն» ու այլ հեշթեգներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին իր էջում հրապուրիչ լուսանկար էր հրապարակել: Մերի Հակոբյանն իր տեղադրած լուսանկարում գտնվում էր Գերմանիայում: Այդ մասին վկայում էին լուսանկարին կից արված հեշթեգները:

Լուսանկարում Մերին կրում էր սպիտակ կարճ կիսատաբատ, սպիտակ տոպ: Ինչպես նախորդ դեպքում, այդ անգամ եւս Մերին հրապարակմանը կից ոչ մի մեկնաբանություն չէր թողել:



© NEWS.am STYLE