Գարիկ Պապոյանի նոր զվարճալի լուսանկարը

23:15   18 հունիսի, 2018

Դերասան, հումորիստ, հաղորդավար Գարիկ Պապոյանն  Instagram-ի իր էջում հաճախ հրապարակում է զվարճալի լուսանկարներ: Այս անգամ նա «զարմացած» լուսանկար է հրապարակել՝ զվարճալի սանրվածքով ու գլխարկով: Սակայն, պետք է նշել, որ լուսանկարին կից արված գրառումը ամբողջացնում է հումորը:



Գարիկի անգլալեզու գրառումը հետեւյալն է. «Տեխաս, 1860 թվական: Փնտրվում է Գարլոս Պապոսը: Վարձատրությունը՝ 5000 դոլար»:  Լուսանկարը կովբոյական ոճն ու կոլորիտն է հիշեցնում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գարիկը իր էջում հանդես էր եկել հումորային կերպարով: Հումորիստի միկրոբլոգի հետեւորդներից շատերն էին արձագանքել նրա այդ հրապարակմանը, նրանցից մեկն անգամ հումորով գրել էր, որ Գարիկին երբեք այդքան տգեղ չէր տեսել:





© NEWS.am STYLE