Մարինկա Խաչատրյանի եւ իր սիրելիի նոր սիրառատ լուսանկարները

23:45   18 հունիսի, 2018

Երիտասարդ սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանն Instagram-ի իր էջում հրապարակել է իր ու սիրելիի նոր լուսանկարները: 



Դերասանուհին միայն սմայլիկներով է մեկնաբանել լուսանկարը, սակայն կից որևէ գրառում չի կատարել:



Օգտատերերը եւ երկրպագուները հիացմունքի խոսքեր են գրել մեկնաբանություններում:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարինկան հրապարակել էր լուսանկար, որում նա դերասանուհիներ Հասմիկ Խոջյանի եւ Իննա Խոջամիրյանի ընկերակցությամբ խնջույքի էր մասնակցում: Երեք դերասանուհիների ձեռքին էլ բաժակներ էին՝ խմիչքով լի: 

 

Մարինկան շատ հետաքրքիր կերպով էր մեկնաբանել լուսանկարը: Նա լուսանկարին կից գրել էր հետեւյալ տողերը. «Ինչը՞ կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին»: Դերասանուհու լուսանկարն ու մեկնաբանությունը արժանացել էին օգտատերերի դրական արձագանքին:



© NEWS.am STYLE