Տասնյակ միլիոնավոր ռուբլիներ, 1500 հյուր, Շնուրը, Լեպսը, Լորակը եւ այլ աստղեր․ Ռուսաստանում օլիգարխների զավակների հերթական հարսանիքն է տեղի ունեցել

10:03   19 հունիսի, 2018

Մինչ Հայաստանում երկիրը սկսել են մաքրել օլիգարխներից ու կաշառակեր պաշտոնյաներից, Ռուսաստանում օլիգարխների զավակների հերթական ճոխ հարսանիքն է անցել։ Միլիարդատիրոջ 17-ամյա ժառանգ Իրինա Չիգիրինսկայան ամուսնացել է Արխանգելսկի մարզի նախկին փոխնահանգապետի որդու՝ Ալեքսանդր Միրելիի հետ, գրում է Super-ը։

Հարսնացուի Zuhair Murad ապրանքանիշի զգեստը՝ թանկարժեք քարերով զարդարված, 14 միլիոն ռուբլի արժեր։ Իսկ հյուրասիրության վրա երիտասարդների ընտանիքները ծախսել են առնվազն 30 միլիոն ռուբլի (500 հազար դոլար), հարսանիքին 1500 հյուր էր հրավիրված։ Արարողությունը գոլֆ ակումբում է անցկացվել։  Սեղանը բառացիորեն կոտրվում էր համեղ խորտիկների ծանրությունից՝ խորովածներ, սաղմոնից կարպաչչո, ձկնային ասորտի, ուզբեկական փլավ, միրգ ու հատապտուղ։  Այդ գաստրոնոմիական տոնի գագաթնակետն էլ հիասքանչ տորթն էր։

Հյուրերին զվարճացնում էին Սերգեյ Շնուրովը, Վալերի Մելաձեն, Օլեգ Գազմանովը, Էմինը, Անի Լորակը ու Գրիգորի Լեպսը։ Հարսանիքը վարում էին Նիկոլայ Բասկովն ու Մաքսիմ Գալկինը։ Շնուրը նույնիսկ հյուրերի հետ շրջան էր բռնել ու պարում էր։

Նշենք, որ ռուս գործարար Ալեքսանդր Չիգիրինսկին «Սնեգիրի Դեվելոփմենթ։ ընկերության սեփականատերն է (խոշորագույն կառուցապատող, որը հայտնի է Ռուսաստանում ու դրա սահմաններից դուրս)։ Կրթությամբ Ալեքսանդրը վիրաբույժ է։

A post shared by Reshat Aliev (@reshataliev) on

2013-ի հոկտեմբերին Չիգիրինսկին դարձել է հոլանդական Vitesse ակումբի սեփականատերը։ Ամուսնացած է, ունի երեք երեխա՝ դուստրեր՝ Իրինան ու Մարիան, նաև որդի՝ Միխայիլը


© NEWS.am STYLE