Էմիլիա Քլարքը հրաժեշտ տվեց «Գահերի խաղին»

00:15   19 հունիսի, 2018

«Գահերի խաղը» սերիալի արկածները ավարտվեցին Էմիլիա Քլարքի համար, ով սերիալում մարմնավորում էր Դեյներիս Թարգարիենի կերպարը: Դերասանուհին ավարտեց իր նկարահանումները: Այդ փաստը հուզել է ոչ միայն սերիալի երկրպագուներին, այլև հենց դերասանուհուն:



Իր Instagram-ի միկրոբլոգում դերասանուհին հրապարակել է իր լուսանկարներից մեկը, որին կից բավականին հուզիչ տողեր է գրել: Գրառման մեջ ասվում է. « Նավով գնում եմ Իռլանդիա (այդտեղ ընթանում էին նկարահանումները) , որպեսզի հրաժեշտ տամ այն հողին, որը իմ տունը դարձավ գրեթե 10 տարի շարունակ: Դա մի ամբողջ արկած էր: Շնորհակալ եմ «Գահերի խաղին» այն կյանքի համար, որը անգամ չէի էլ երազում ապրել: Շնորհակալ եմ այն ընտանիքի համար, որին ես միշտ կարոտելու եմ»:



Լուսանկարին կից շատ օգտատերը եւս զգացմունքային մեկնաբանություններ են թողել, քանի որ մի ողջ կյանք են ապրել յուրաքանչյուր հերոսի հետ:






                                                                                                                          Աղբյուրը՝ Eonline
                                                                                                                   Լուսանկարները՝ Imdb



© NEWS.am STYLE