Մայամիում սպանել են ռեփեր XXXTentacion-ին. Քանյե Ուեսթի արձագանքը

11:04   19 հունիսի, 2018

Ռեփերների կյանքն այնքան կարճ է։ Ու դա, կարծես, օրինաչափություն է դարձել, քանի որ բոլոր երիտասարդ ռեփերները ներգրավված են ինչ-որ մութ գործերում, որոնք միշտ տխուր են ավարտվում։

TMZ-ը հայտնում է, որ գիշերը Ֆլորիդայում՝ Մայամիի մոտակայքում, երկու աֆրոամերիկացի կրակել ու սպանել են 20-ամյա ռեփեր XXXTentacion-ին (Ջասեյ Դուեյն Օնֆրոյ):  Երաժշտին սպանել են ավտոմոբիլային սալոնի մոտ։

Ռեփերն իր համար մոտոցիկլետ էր ընտրում, երբ նրան երկու դիմակավոր տղամարդ է մոտեցել։

Նրանք երաժշտից պահանջել են փող, իսկ երբ վերջինս հրաժարվել է տալ, կրակել ու սպանել են նրան տեղում՝ ռեփերի ավտոմեքենայից գողանալով Louis Vuitton պայուսակը, որի մեջ ենթադրաբար կանխիկ գումար է եղել, ապա դիմել են փախուստի։

Տարբեր աստղեր  սկսել են իրենց ցավակցությունը հայտնել, առաջիններից մեկը Twitter-ում արձագանքել է Քանյե Ուեսթը՝ գրելով, որ հանգուցյալի ստեղծագործությունները ոգեշնչում էին իրեն։

Լուսանկարները՝ AP, InstarImages

 



© NEWS.am STYLE