Givenchy նորաձեւության տունը Քիմ Քարդաշյանի դստերը կաշվե տաբատ է նվիրել

11:31   19 հունիսի, 2018

Օրերս, ավելի ստույգ՝ հունիսի 15-ին, Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի դուստր՝ Նորթը, տոնում էր իր հինգերորդ ծննդյան տարեդարձը։

Քիմն ու Քանյեն՝ Նորթի հետ միասին այդ ժամանակ Նյու Յորքում էին գտնվում ու դստեր ծնունդը տոնել են քաղաքի ռեստորաններից մեկում։

Մինչդեռ Քիմի դուստրը շարունակում է ստանալ  նվերներ, ու իր Instagram Story-ում 37-ամյա հայուհին հրապարակել է լուսանկարներ, որոնց վրա երեւում է, որ Նորթը Givenchy նորաձեւության տնից  կաշվե տաբատ է նվեր  ստացել։

Քիմ Քարդաշյանը իր Instagram-ի էջում, story բաժնում, որտեղ ինֆորմացիան չի պահպանվում 24 ժամից ավելի, հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է ինքը մարզվում: Հայուհին մակագրել է տեսանյութը, որից պարզ է դառնում, որ նա մարզվում է եղբոր ավտոտնակում:



© NEWS.am STYLE