Սիլվա Հակոբյանը կտրուկ փոխել է սանրվածքը

10:43   19 հունիսի, 2018

Երգչուհի Սիլվա Հակոբյանն իր Instagram-ի էջի Story հավելվածում, որտեղ ի դեպ, ինֆորմացիան պահպանվում է 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում երգչուհին ներկայացել է նոր սանրվածքով:

Այս հրապարակմանը կից Սրիվա Հակոբյանն իր հետեւորդ-երկրպագուներից կարծիք է հարցրել: Լուսանկար ունի հետեըյալ գրառումը. «Իմ նոր սանրվածքը: Սազու՞մ է»:

Ավելի վաղ երիտասարդ երգչուհին հմայիչ լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր. «Համերգային»:

Հիշեցնենք, որ Սիլվա Հակոբյանը լուսանկար էր հրապարակել հանրահայտ LMFAO խմբի երգչի հետ: Սիլվան իր հրապարակմանը կից մեկնաբանություն չէր թողել, միայն հեշթեգներում նշել էր. «LMFAO, եւ խմբի ամենահայտնի երգերից մեկը՝ Everyday i'm shuffling»:



© NEWS.am STYLE