Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել իր դստերը

12:21   19 հունիսի, 2018

Ալեքսիս Օհանյանը խոստացել է հունիսին Հայաստան ժամանել, բայց նրանից կարծես դեռ որեւէ լուր չկա:

Reddit ու Initialized Capital կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը շատ հետաքրքիր ձեւով է վարում իր Instagram-յան էջը։ Մեկ բիզնես հանդիպումներից ու տարբեր նախագծերից է լուսանկարներ հրապարակում, մեկ էլ՝ լուսանկարներ Սերենա Ուիլյամսի հետ, իսկ երբեմն էլ, երբ ամեն ինչ հոգնեցնում է, Ալեքսիսը լիցքաթափվում է ու լուսանկարվում դստեր՝ Օլիմպիայի հետ)))

«Լավագույնը»,- դստեր հետ լուսանկարն այսպես է մակագրել Ալեքսիսը։

Իր հոր ծննդյան օրը Օհանյանը որոշել էր ընտանեկան բաղադրատոմսով նրբաբլիթներ պատրաստել ու այն «փորձարկել» դստեր վրա։

«Հիմա նա ունի երկուսուկես ատամ։ Ես վերջապես կարողացա Օլիմպիայի համար պատրաստել հատուկ կիրակնօրյա նրբաբլիթներ։ Հենց իմ հոր ծննդյան օրը, որը 63 տարեկան է դառնում։ Այդ բաղադրատոմսը նրանից է ինձ անցել։ Շնորհավոր ծնունդդ,  հայրիկ- պապիկ, փոքրիկին դուր եկավ»,- մակագրել է տեսանյութը Ալեքսիսը։



© NEWS.am STYLE