«Իմ սիրելի որդին». Քիմ Քարդաշյանը ցույց է տվել որդուն

12:47   19 հունիսի, 2018

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել որդուն՝ Սեյնթին։ Հեռուստաաստղն իր Instagram-ում հրապարակել  է լուսանկար, որտեղ Սեյնթը լողում է լողավազանում։

«Իմ սիրելի որդին»,- այսպես է լուսանկարը մակագրել Քիմը։

Նշենք, որ օրերս, Քանյե Ուեսթը թողարկել է իր  Yeezy Season 6 նոր հավաքածուն, որի անսամբլների ցուցադրությունը ստանձնել է նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ անձնավորությունը՝ նրա կինը՝ ՔԻմ Քարդաշյանը։

Իր կայքում  37-ամյա հայուհին հրապարակել էր լուսանկարներ՝ Քանյե Ուեսթի նոր հավաքածուի անսամբլներով։



© NEWS.am STYLE