«Լավ նորություններ. շուտով». Արփի Գաբրիելյան

13:23   19 հունիսի, 2018

Դերասանուհի, հաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը, ով միշտ փայլում է տարբեր ֆոտոշարքերում տեւական ժամանակ է, ինչ գտնվում է Միացյալ Նահանգներում: Այս մասին վկայում են նրա միկրոբլոգի հրապարակումները:

Դերասանուհին Instagram-ի իր էջում իր հերթական հմայիչ լուսանկարն է հրապարակել, որտեղ նա կրկին հանդես է եկել պրոֆեսիոնալ դիմահարդարմամբ: Լուսանկարն արվել է Լոս Անջելեսում:

Իսկ այս հրապարակմանը կից Արփին անգլերենով գրել է. «Լավ նորություններ. շուտով»:

Նշենք, որ ավելի վաղ Արփի Գաբրիելյանը լուսանկար էր հրապարակել, որտեղ  դերասանուհին հանդես էր եկել նուրբ դիմահարդարմամբ: Արփին իր հրապարակմանը կից անգլերեն լեզվով մեկնաբանություն էր թողել: Նա գրել էր. «Խոսուն աչքեր»:

 



© NEWS.am STYLE