«Ես սիրում եմ կրել տղամարդու հագուստ եւ ներքնազգեստ». Զոի Սալդանան դարձավ 40 տարեկան

17:35   19 հունիսի, 2018

Ամերիկացի դերասանուհի եւ պարուհի Զոի Սալդանան այսօր՝ հունիսի 19-ին, նշում է ծննդյան 40-ամյակը: Զոին իր դերասանական կարիերան սկսել է ներկայացումներից՝ ավելի ուշ հայտնվելով «Կարգ ու կանոն» հեռուստասերիալում:

Նրան ճանաչում բերեց «Կենտրոնական բեմ» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում էր պարուհու: Դրան հաջորդեց «Խաչմերուկներ» ֆիլմը: Կինոսերների ավելի լայն զանգվածին Զոին հայտնի է «Ավատար», «Աստղային ճանապարհ» եւ «Կոլումբիանա» ֆիլմերից:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանուհու տարբեր մտքերից մի քանիսը.

«Գլամուրն այն է, երբ հարմարավետ ես քեզ զգում սեփական մարմնումդ»:

«Չափազանց մեծ ուժ է պետք, որպեսզի առերեսվենք այն ամենի հետ, ինչը մենք չենք կարողանում անել, որովհետեւ մենք մեր մեջ այնքան շատ մերժում ենք ներարկում»:

«Երջանկությունը պարզապես այստեղից ու այնտեղից վերցրած մի քանի վայրկյան է, ինչը ես շատ եմ սիրում: Սակայն ես կձանձրանայի, եթե միշտ երջանիկ լինեի»:

«Ես ուզում եմ լինել լավագույն դուստրը, քույրը, ընկերն ու կինը, որովհետեւ երբ ես մահանամ, «Օսկար»-ն ինձ հետ չեն թաղելու»:

«Այս աշխարհում չկա ինչ-որ մեկը, որը կարող է պնդել, թե այն, ինչ դու զգում ես, սխալ է: Նա պարզապես կարող է նշել, որ ձեր զգացածները տարբեր են»:

«Ես ավելի շատ տղամարդ աղջիկ եմ: Ես սիրում եմ բարում նստած գարեջուր խմել.  հազվադեպ կտեսնեք ինձ մատնահարդարի մոտ»:

«Ուզում եմ սիրել կյանքը»:

«Ես ստիպված էի թողնել բալետը, որովհետեւ ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, ասես ներսումս ինչ-որ բան մահացել էր»:

«Երաժշտությունը իմ կյանքում մեծ մասնակցություն է ունենում՝ սկսած այն պահից, երբ արթնանում եմ մինչեւ քնելս»:

«Ես սիրում եմ կրել տղամարդու հագուստ եւ ներքնազգեստ»:

Լուսանկարները՝ Զոի Սալդանայի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE