Գեղեցկուհիներով շրջապատված Ֆիլիպ Կիրկորովը

14:10   19 հունիսի, 2018

Ֆիլիպ Կիրկորովը ներկայացել է գեղեցկուհիներով շրջապատված։ «Ռուսական էստրադայի արքան» իր  Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված է Մոսկվայի կինոթատրոններից մեկում Աննա Սեդոկովայի եւ այլ գեղեցկուհիների շրջապատում։ Երգիչն ու աղջիկները եկել էին «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմը դիտելու։

«Շաբաթվա ուրախ սկիզբ՝ գեղեցիկ աղջիկների ընկերակցությամբ «ՕՈՒՇԵՆԻ 8 ԸՆԿԵՐՈՒՀԻՆԵՐԸ»  ֆիլմի պրեմիերային (բարձրակարգ ֆիլմ է, խորհուրդ ենք տալիս)»,- մակագրել է լուսանկարը Կիրկորովը։

Ֆիլմը Դենի Օոուշենի մասին հայտնի եռապատման («Օոուշենի 11 ընկերները») եւ սիքվելն է, ու միաժամանակ սփին-օֆը, պարզապես այս անգամ սյուժեի կենտրոնում ոչ թե Դենին է՝ իր հանցակիցներով, այլ նրա քույրը՝ Դեբբին (Սանդրա Բալոքը), որը նրա նման արկածախնդիր ու հանցագործ է։

Ֆիլմում նկարահանվել են Ռիհաննան, Սառա Պոլսոնը, Քեյթ Բլանշեթը: 

Վաղաժամկետ ազատվելով բանտից՝ նա նորից վերադառնում է հին կենսակերպին ու հավաքում է թիմ, որպեսզի իրականացնի «դարի հանցագործությունը»՝ գողանա թանկարժեք ապարանջանը Կոստյումների ինստիտուտի ամենամյա պարահանդեսի ժամանակ։ Վերոնշյալ աստղերից բացի՝ կադրում հայտնվելու են նաեւ բազմաթիվ այլ հայտնի դեմքեր՝  իրենք իրենց  դերում՝ Քիմ Քարդաշյանը, Քենդալ Ջեները, Աննա Վինտուրը, Դակոտա Ֆանինգը, Քեթի Հոլմսը, Ադրիանա Լիման , Սերենա Ուիլյամսը։

 



© NEWS.am STYLE