Մարինկա Խաչատրյանը սիրելիի հետ վայելում է ամառային հանգիստը

14:24   19 հունիսի, 2018

Երիտասարդ սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սոցցանցերում լինելով բավականին ակտիվ, հերթական հրապարակումն է կատարել: Մարինկա Խաչատրյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ կրկին սիրելիի հետ է: Իր միկրոբլոգում տեղադրած լուսանկարում զույգը վայելում է ամառային հանգիստը: Մարինկա Խաչատրյանն իր հրապարակմանը կից մեկնաբանություն չի թողել:

Լուսանկարում երիտասարդ դերասանուհին ներկայացել է նորաոճ լուքով՝ սպորտային հագուստ եւ այս տարվա թրենդ համարվող ակնոցով:

Մարինկա Խաչատրյանի միկրոբլոգի օգտատերերն ու երկրպագուները հիացմունքի խոսքեր են գրել մեկնաբանություններում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարինկան հրապարակել էր լուսանկար, որին կից նա հետաքրքիր  մեկնաբանություն էր կատարել՝ գրելով հետեւյալ տողերը. «Ինչը՞ կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին»: Դերասանուհու լուսանկարն ու մեկնաբանությունը արժանացել էին օգտատերերի դրական արձագանքին:



© NEWS.am STYLE