Էլեն Ասատրյանը ցույց է տվել, թե ինչ մեքենա է վարում

17:04   19 հունիսի, 2018

Հանրությանը սերիալներից հայտնի երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է 24 ժամ, որից հետ ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել: Դերասանուհին, ով իր միկրոբլոգում 77 հազարից ավելի հետեւորդ ունի, հաճախ է իր երկրպագուներին ուրախացնում նոր լուսանկարներով: Սակայն, այս անգամ Էլենը իր հետեւորդներին ցույց է տվել, թե ինչ մեքենա է վարում:

Վառ դեղին, իր փոքրիկ ավտոմոքենայի պետհամարանիշները, սակայն, Էլենը փակել է:

Հիշեցնենք, որ իր տեղադրած մեկ այլ լուսանկարում Էլենը գտնվում էր Սեւանում:

Սերիալային դերասանուհին այդ անգամ ևս իր հրապարակմանը կից որեւէ մեկնաբանություն չէր թողել: Օգտատերերը, սակայն, մեկնաբանությունների մեջ արտահայտել էին իրենց հիացմունքը:



© NEWS.am STYLE