Կիսամերկ Անաստասիա Վոլոչկովան պարծեցել է իր ծաղկեփնջով

16:43   19 հունիսի, 2018

Անաստասիա Վոլոչկովան չի ննջում))) Իսկ նրա միկրոբլոգը պարզապես հեղեցված է տարբեր թեմաներով լուսանկարներով, բայց բնականաբար բոլորի հերոսուհին հենց ինքն է։  Ռուս բալետի պարուհին իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ նրա ձեռքին ծաղկեփունջ է, ընդ որում երևում է նաև, որ պարուհու մարմինը ծածկող հագուստի քանակության հարցում, միանշանակ, խնդիրներ կան)))

«Երբ ծաղիկների ձեռագիրն էլ է նորը դառնում․․․»,- հետաքրքրություն է շարժել Վոլոչկովան։

Ավելի վաղ Անաստասիա Վոլոչկովան նշել է.

«Իմ հայացքը միշտ միայն առաջ է ուղղված ու ձգտումներս միայն հաղթանակներին ու նոր նպատակներին են ուղղված։ Իսկ երբ հանգստանում եմ, ես սիրում եմ նայել ծովին։

Իմ կյանքում կան բազմաթիվ ինձ սիրող ու հարգող մարդիկ, նախեւառաջ իմ ուժեղ հատկանիշների համար։ Ու ես նրանց բոլորին շնորհակալ եմ մարդկային աջակցության ու ջերմության համար։

Եթե կեղտը թափվում է իմ ետեւից, նշանակում է, որ ես առջեւում եմ։ Ու նաեւ․․․ Այդ բոլոր մաղձոտ հերհյուրանքները միայն իմ հետույքն է լսում։

Իսկ ես լսում եմ ալիքների ձայնը։ Բոլորիդ լավ ամառ, ծով, արեւ ու շքեղ հանգստավայրեր եմ մաղթում»,- գրել է Վոլոչկովան։



© NEWS.am STYLE