Հիասքանչ Քիմ Քարդաշյանը՝ Լոս Անջելեսում Business of Fashion West Summit գագաթաժողովին

16:04   19 հունիսի, 2018

Որտեղ հայտնվում է Քիմ Քարդաշյանը, այնտեղ հայտնվում են նաև  տասնյակ լուսանկարիչներ, որոնք ցանկանում են «որսալ» 37-ամյա հայուհուն ու լուսանկարել նրան։

Հեռուստաաստղն իր մոր հետ միասին մասնակցում էր Business of Fashion West Summit ֆեշն գագաթաժողովին, որն անցկացվում էր Լոս Անջելեսում։

Քիմը ոչ միայն նորաձևության կուռք է, ինչի մասին է վկայում նրա շքեղ զգեստը, որով նա ներկայացել է գագաթաժողովին, այլև ամենաազդեցիկ անձնավորությունը նորաձևության աշխարհում, ինչը նրան թույլ է տալիս առաջ մղել ու իրացնել իր արտադրանքը՝ վաստակելով միլիոնավոր դոլարներ։

Քիմին ընկերակցում  է նրա մայրը՝ Քրիս Ջեները։

Քիմ Քարդաշյանը պատմել է, որ շատ շուտով կբացվի նրա բուտիկը, որը վաճառելու է կոսմետիկա ու KKW Beauty օծանելիք։

Բուտիկը բացվելու է հունիսի 20-ին Westfield Century City Mall-ում։

Ռոզի Հանթինգթոն Ուայթլին

Ռայչել Զոե

Թանկարժեք իրերի ամերիկացի դիզայներ Ջենիֆեր Մեյեր

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty, Mega, Wenn



© NEWS.am STYLE