Քեթի Տոպուրիան պաշտոնապես հաստատել է իր սիրային կապը ռեփեր Գուֆի հետ

17:25   19 հունիսի, 2018

Բա էլ ի՞նչ էիք ձևեր թափում)))) Ասում էիք, որ ոչ մի սիրային հարաբերություններ չկան ձեր միջև, իսկ հիմա պարզվում է, որ կան։ «Ա-Ստուդիո» խմբի մեներգչուհի Քեթի Տոպուրիայի ու ռեփեր Գուֆի սիրային հարաբերությունների մասին վաղուց էին խոսում, բայց զույգը պաշտոնապես ոչինչ չէր հաստատում, չնայած Թաիլանդում նրանց համատեղ ժամանցի մասին սկանդալային նորություններից հետո Քեթին բաժանվել էր ամուսնուց, իսկ 38-ամյա ռեփերը լքել էր ընկերուհուն։

Այսօր 31-ամյա հայտնի երգչուհին իր Instagram-ում հրապարակել է լուսանկար ռեփերի հետ՝ տակը դնելով «սիրտ» նշանը։

Աստղի այդ մեկնաբանությունը (սրտի տեսքով սմայլիկը) կասկած չի թողել այն մասին, որ այդ զույգի միջև սիրային կապ կա, իսկ Տոպուրիայի ու Գուֆի երկրպագուները կարծես շատ ուրախացել են այդ նորությունից։



© NEWS.am STYLE