Համացանցում հայտնվել է «Լյուտեր» սերիալի նոր եթերաշրջանի թիզերը՝ Իդրիս Էլբայի դերակատարմամբ

18:15   19 հունիսի, 2018

Համացանցում հայտնվել է «Լյուտեր» սերիալի նոր եթերաշրջանի թիզերը՝ Իդրիս Էլբայի դերակատարմամբ։ BBC-ի YouTube ալիքով ներկայացվել է կեսրոպեանոց տեսահոլովակ, որը անկեղծ ասած, մեզ՝ սերիալի երկրպագուներիս, շատ քիչ բան է ասում։ Հեռուստաալիքը դեռ չի հայտնում հինգերորդ եթերաշրջանի թողարկման օրը։ Բոլոր եթերաշրջաններում գլխավոր դերը Իդրիս Էլբան է կատարում։ Նոր եթերաշրջանում Էլբայի հետ միասին «Լյուտերում» խաղալու է դերասանուհի Վունմի Մոսակուն։

Տեսահոլովակում հյուծված Իդրիս Էլբան ստվերից դեպի լույս է  դուրս գալիս մի տարածքում, որը բունկեր  է հիշեցնում։ Սերիալը, նշենք, որ 2010-ի մայիսին է առաջին անգամ ցուցադրվել։ «Լյուտեր» սերիալի չորրորդ եթերաշրջանը հեռուստաալիքը ցուցադրել էր 2015-ին, այն ընդամենը երկու դրվագից էր կազմված։



© NEWS.am STYLE