Վաչե Թովմասյանը նոր զվարճալի տեսանյութ է հրապարակել

18:45   19 հունիսի, 2018

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանի գրառումներն ու հրապարակումները, թերեւս, առօրյա հոգսերից շեղվելու լավագույն միջոցներից մեկն են: Դերասանը հաճախ է Instagram-ի իր միկրոբլոգում կիսվում զվարճալի լուսանկարներով եւ տեսանյութերով:



Այս անգամ Վաչեն story բաժնում տեղադրել է կարճ տեսանյութ: Հիշեցնենք, որ այդ բաժնում տեղ գտած ինֆորմացիային կարող եք հետեւել ընդամենը 24 ժամվա ընթացքում: Հոլովակում Վաչեն «խենթություններ է անում» եւ զվարճանում Թոնի Բրեքսթոնի «Unbreak My Heart» հանրահայտ երգի ուղեկցությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաչեն դերասանուհի Աննա Գրիգորյանի հետ լուսանկար էր հրապարակել: Նրանք, կարծես թե, վերհիշել էին մանկությունը:  Աննայի ու Վաչեի ձեռքին քաղցր բամբակ կար, որը, թերեւս, մեր մանկության խորհրդանիշն է: Նրանց բավականին ուրախ տեսք ունեին:



© NEWS.am STYLE