Արամեի եւ Աննա Թովմասյանի ընտանեկան հանգիստը (ֆոտո)

19:18   19 հունիսի, 2018

Արամեի եւ նրա կնոջ՝ Աննա Թովմասյանի լուսանկարներից ու հրապարակումներից պարզ էր դառնում, որ զույգը վայելում էր իր հանգիստը Միացյալ Արաբական Էմիրությունների ամենախոշոր ու շքեղ քաղաքներից մեկում՝ Դուբայում:



Աննա Թովմասյանը լուսանկարներ է հրապարակել իր Instagram-ի միկրոբլոգում, որտեղ ինքը երկար կարմիր կիսաշրջազգեստով է եւ մանկասայլակով: Երգչուհին չի մեկնաբանել լուսանկարները, սակայն հեշթեգներ է թողել, որոնցում ասվում է ՝ «ընտանիք», «Դուբայ»:
Աննա Թովմասյանի հրապարակած մեկ այլ լուսանկարում էլ, ինչպես երեւում է լուսանկարի վրայի մակագրությունից, նա իր սանիկի հետ է:



Արամեն եւս ուրախացրել է իր երկրպագուներին, եւ Instagram-ի իր միկրոբլոգում կիսվել է ամառային հանգստի մի պատառով: Լուսանկարում երգիչը նույնպես երեխայի մանկասայլակով է եւ երջանիկ տեսք ունի:



Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին ցույց էր տվել իր շքեզ կերպարը դստեր՝ Աննա Մարիայի ծննդյան ու մկրտության արարողության ժամանակ: Օգտատերերը դրական էին արտահայտվել լուսանկարների մասին, շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել, իսկ ինքը՝ երգչուհին, իր լուսանկարը մեկնաբանել էր այսպես. «Ես հեքիաթի մեջ եմ»: Հեքիաթը շարունակվում է:





© NEWS.am STYLE