Մեգան Մարքլը թագավորական ընտանիքի հետ մասնակցել է լեգենդար «Royal Ascot»- ին

19:51   19 հունիսի, 2018

Անգլիայում տեղի ունեցավ լեգենդար «Royal Ascot» ձիերի մրցավազքը, որը նշանակալից է հատկապես այն պատճառով, որ միջոցառմանը ներկա են լինում թագավորական ընտանիքի անդամներ, նույնիսկ հեռու ազգակիցներ:



Այս տարի այդ միջոցառումը, իհարկե, չէր կարող բաց թողնել Մեգան Մարքլը, ով ներկայացավ ամուսնու հետ: Նախորդ տարիներին, չնայած թագուհու հրավերներին, Քեյթ Միդլթոնը հրաժարվում էր մասնակցել միջոցառմանը, սակայն այս անգամ նա նույնպես ներկա էր: Գուցե այս երեւույթը խոսում է այն մասին, որ արիստոկրատ տիկնանց մեջ որոշակի մրցակցություն է հասունանում:



Միջոցառումը մեկնարկվեց ավանդական դարձած արքայական երթով, որը սկսվեց Վինդզորի պալատից: Եղիզաբեթ II թագուհին ժամանեց 13:50, եւ միայն նրա ժամանումից հետո սկսվեց միջոցառումը:
Մեգան Մարքլը հանրությանն էր ներկայացել շքեղ հանդերձանքով՝ ճերմակ «Givenchy» զգեստով եւ նույն բրենդի կլաչով, մոտ 3000 դոլար արժողությամբ «Philip Treacy» գլխարկով, որոնք, ի դեպ, բավականին ակտուալ են թագավորական ընտանիքի կանանց շրջանում:  





Իսկ նրա «Birks»  ականջօղերի արժեքը կազմում է մոտավորապես 2000 դոլար:
Հատկանշական է, որ թագուհին այս անգամ եւս հավատարիմ է մնացել վառ ու ուրախ գույների հանդեպ իր թուլությանը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեգան Մարքլը առաջին անգամ ուղեկցել էր թագուհուն: Մեգանը եւ թագուհի Եղիսաբեթը ներկա էին գտնվել «Mersey Gateway Bridge» կամրջի բացմանը, այնուհետեւ մասնակցել էին «Storyhouse Theatre» –ի հանդիսավոր միջոցառմանը: Վերջին կանգառը  եղել է «Chester Town Hall» -ը:









                                                                                                Լուսանկարները՝ GettyImages
                                                                                                Աղբյուրը՝ The Sun



© NEWS.am STYLE