«Տեսնում եք՝ տուշոնկեն չի մարսվում». Մկրտիչ Արզումանյանի հումորային լուսանկարը

20:18   19 հունիսի, 2018

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկո) լավ գիտի, թե ինչպես իր օգտատերերին շեղի առօրյա հոգսերից եւ մի փոքր ժպիտ պարգեւի: Դերասանը իր Instagram-ի միկրոբլոգում հրապարակել է հումորային լուսանկար՝ զվարճալի մակագրությամբ:



Մկոն լուսանկարին կից գրել է հետեւյալ տողերը. «Ասա ծիրան կերեք էլի: Տեսնում եք տուշոնկեն չի մարսվում»։ Օգտատերերը եւ հետեւորդները բարձր են գնահատել հումորիստի սրամտությունը եւ հումորը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մկոն, ով ավելի հաճախ հումորային հրապարակումներ է անում,  ցույց էր տվել իր եւ քույրիկի մանկության տարիների լուսանկարը: Մկոն մեկնաբանել էր լուսանկարը՝ կից գրելով հետեւյալը. «Ես ու Քույրիկս: 1981 թ., Լենինական, ֆոտո «Սիլուետ»»:



© NEWS.am STYLE