Մոդել Քենդիս Սվեյնփոլը երկրորդ անգամ մայրացել է

20:45   19 հունիսի, 2018

Աշխարհի ամենապահանջված մոդելներից Քենդիս Սվեյնփոլը եւ նրա զուգընկեր Հերման Նիկոլին երկրորդ անգամ դարձել են ծնողներ: Զույգը որդի է ունեցել: Այդ լուրի հրաշալի զգացողություններով իր հետեւորդների հետ կիսվել է հենց ինքը՝ մոդելը: Նա իր Instagram-ի story բաժնում տեղադրել է փոքրիկի եւ իր ձեռքի լուսանկարը: Քենդիսը մակագրել է լուսանկարն այսպես. «Օրհնված»:



Քենդիսը այն աստղերից չէ, ովքեր թաքնվում են լայն զգեստների հետեւում եւ մինչ վերջին պահը գաղտնի են պահում իրենց հղիության մասին լուրը:





Մոդելը պարբերաբար կիսվում էր կլորացած փորիկի լուսանկարներով, պատմում էր իր ապրումների եւ զգացողությունների մասին: Հիշեցնենք, որ զույգը ունի ավագ որդի, որը լույս աշխարհ է եկել 2016 թվականին:

                                                                                                               Աղբյուրը` People



© NEWS.am STYLE