Վերլուծում ենք Քիմ Քարդաշյանի կերպարը «Business of Fashion West Summit» -ին

21:45   19 հունիսի, 2018

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր մոր հետ մասնակցել է  «Business of Fashion West Summit»  ֆեշն գագաթաժողովին, որն անցկացվում էր Լոս Անջելեսում։ Լուսանկարիչները, ինչպես միշտ, առիթը բաց չեն թողել նորաձեւություն ու ուճ թելադրող աստղին ֆիքսելու համար: Իսկ News.am STYLE-ը առիթը բաց չի թողնի աստղի լուքը եւ ոճային լուծումները վերլուծելու համար:



Վերջերս, Քարդաշյան գերդաստանի գեղեցկուհիների մոտ նկատվում է դասական եւ առօրյա կամ դասական եւ սպորտային ոճերի միախառնման նկատմամբ հակում: Այս անգամ Քիմը դիմել է այս գարուն-ամառ սեզոնի հիթ հանդիսացող երկար, վերնաշապիկ հիշեցնող զգեստի օգնությանը:
Սակայն Քիմը Քիմ չէր լինի, եթե չշեշտադրեր իր մարմնի գոնե մեկ առավելություն: Աստղը ներկաների ուշադրությունը սեւեռել է խորը լանջաբացվածքի վրա, որը էլ ավելի ազդեցիկ տեսք է ստացել՝ շնորհիվ երկար, ոսկեգույն վզնոցի:



Վարսերը ազատ են արձակված եւ հնարավորինս «բնական» տեսք ունեն, սակայն պետք է փաստել, որ եթե Քիմը հավաքեր մազերը, ապա էլ ավելի ազդեցիկ ու շքեղ տեսք կունենար: Հավանաբար աստղը ցանկացել է թեթեւ կերպար ստեղծել, այդ պատճառով չի դիմել այդ քայլին: Դրա մասին է վկայում նաեւ նրա համեստ դիմահարդարումը: Քիմը ընտրել է թեթեւ ու նուրբ բարձրակրունկ սանդալներ, որոնք աստղի «անփույթ» կերպարին հաղորդել են ծանրակշռություն:



«Անփույթ» ոճային լուծումները ակտուալ էին ինչպես անցած,այնպես էլ այս տարի եւ հնարավոր է, որ դեռ շարունակեն մնալ իրենց գլխավորած դիրքում: Պատճառն այն է, որ գնալով ավելի է արժեւորվում բնականությունը, իսկ արհեստական շքեղությունը, որը մեկ քայլ է ետ վուլգարությունից, կարծես թե անխնա նահանջում է:






                                                                                 Լուսանկարները՝ Getty, Mega, Wenn



© NEWS.am STYLE